Եվրոպական բոլոր ատոմային կայանները անվտանգության տեսանկյունից թերություններ ունեն: Այսպիսի եզրահանգման են եկել մասնագետներն իրենց զեկույցում, որը կհրապարակվի վաղը, տեղեկացնում է Радио Свобода-ն:
Եվրոպայի 143 ատոմային կայաններում անցած ամսվա ընթացքում հատուկ սթրես-թեսթեր են անցկացվել:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ԱԷԿ-ներից մեկում, որի արտադրած էլեկտրաէներգիան ամենաշատն է տարածված Եվրամիությունում, անվտանգության չափանիշները չեն համապատասխանում միջազգային նորմերին: Ուկրաինայում նույնպես անվտանգությունը բավարար չէ: Մասնագետները ռեակտորների անվտանգության ամրապնդման աշխատանքները գնահատում են 25 միլիարդ եվրո:










































