Թեեւ սպառողական շուկայում դեռեւս կաթնամթերքի գները, բացի պանրից եւ կարագից, չեն բարձրացել, բայց մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ կաթնամթերքը թանկանալու է: Մենք զրուցեցինք կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հայտնի արտադրամասերի հետ` պարզելու համար` արդյո՞ք մոտ ապագայում բարձրանալու են կաթնամթերքի գները, թե՞ ոչ: Սակայն նրանք շրջանառվող խոսակցությունները ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին: «Աշտարակ կաթ» ընկերության մարկետինգի բաժնում նշեցին, որ կաթնամթերքի թանկացման շուրջ խոսակցությունները ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում: «Բիո կաթ» կաթնամթերքի արտադրամասից մեզ տեղեկացրին, որ առաջիկայում չգիտեն` ինչ կլինի, բայց ներկա պահի դրությամբ չեն պատրաստվում կաթնամթերքի գները թանկացնել: «Մարիաննա» կաթի արտադրամասում եւս մեզ տեղեկացրին, որ իրենք կաթնամթերքը չեն թանկացրել:Ավելին՝ իրենց արտադրամասում դեռեւս նման խոսակցություններ էլ չկան: