Ւտալացի գործարարը գիշերել է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթում՝ որպես բողոքի նշան երկրի վարչապետ Մարիո Մոնտիի վարած քաղաքականության:
Ինչպես հաղորդում է իտալական Corriere della Sera պարբերականը, 47-ամյա Մարչելլո դե Ֆինիցիոն երեկ, տեղական ժամանակով ժ. 17.00-ին, մտել է Հռոմի կաթոլիկ եկեղեցի՝ որպես սովորական այցելու, ապա բարձրացել բազիլիկի ամենաբարձր կետն ու մտել գմբեթի մեջ:
Երբ նա դուրս է եկել գմբեթից, բացել է իր հետ բերած պաստառը, որի վրա գրված էր. «Օգնե՛ք, բավական է, Մոնտի՛, բավական է, Եվրոպա՛, բավական է, տրանսազգային կորպորացիանե՛ր»:
Վատիկանի ժանդարմները փորձել են նրան իջեցնել գմբեթից, սակայն դա նրանց չի հաջողվել, ու դի Ֆինիցիոն այնտեղ է դիմավորել արևածագը:







































