Նյու Յորքում դեկտեմբերի 4-ին կայանալիք «Տիտանիկ 2»-ի նախագծի ներկայացման երեկոյին կմասնակցի ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու դուստրը՝ Քերոլայնը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հանդիսավոր ընթրիքի ժամանակ ավստրալիացի ածխարդյունաբերության մագնատ, քաղաքական գործիչ Կլայվ Պալմերը, որը ապրիլին հայտարարել էր «Տիտանիկ»-ի կրկնօրինակը ստեղծելու մասին, հյուրերին կպատմի նավի դիզայնի և շինարարության ծրագրերի մասին:
Գալա-երեկոն տեղի կունենա դուրս գրված Intrepid ավիակրի վրա, իսկ մենյուն կկրկնի ուղիղ 100 տարի առաջ խորտակված նավի ուղևորների վերջին ընթրիքը:
Հրավիրվածների թվում են ԱՄՆ 35-րդ նախագահի քույրը՝ Ջին Էն Քենեդի Սմիթը և Նյու Յորքի սենատոր Ռուտ-Հասել-Թոմփսոնը: Հրավիրված են նաև ամերիկացի գործարարներ, որոնք Պալմերի խոսքով՝ իրենց աչքով կտեսնեն, թե ինչպիսի առաջընթաց է գրանցվել նախագծի զարգացման գործում:
Պալմերը մտադիր է ողբերգական վախճան ունեցած լեգենդար նավի ճիշտ կրկնօրինակի շինարարությունն ավարտել 2016-ին:
«Տիտանիկն» ունեցել է 270 մ երկարություն, 53 մ բարձրություն, 40 հազար տոննա քաշ: Նոր նավը, ինչպես նախորդը, կունենա 840 խցիկ և 9 տախտակամած:
Հիշեցնենք, որ «Տիտանիկը» կառուցվել էր 1912 թվականին` Բելֆասթում:








































