Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին երկօրյա այցով ժամանելու է Թուրքիա: Այստեղ Պուտինը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչպես նաև Անկարայում մասնակցելու է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստին:
Նշվում է, որ Ռեջեփ Էրդողանը Բաքու է ժամանելու հոկտեմբերի 16-ին՝ մասնակցելու համար Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Թուրքական թերթի պնդմամբ՝ չի բացառվում է, որ Թուրքիայի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը համատեղ ժամանեն Բաքու:










































