1935թ. այս օրը Երևանում ծնվեց կինոյի ու թատրոնի ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը:
Ջիգարխանյանը դեռ մանկուց որոշում է դառնալ արտիստ, սակայն 1953թ. չի հաջողվում ընդունվել Մոսկվայում բուհ ու նա վերադառնում է Երևան ու ընդունվում Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ: Նրա համար դեբյուտային է դառնում դերը Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսում:
1953-1954թթ. Ջիգարխանյանն աշխատել է «Հայֆիլմում»՝ որպես օպերատորի օգնական։ Դերասանական կարիերան սկսել է 1955թ. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական Դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի «Լենկոմ» թատրոնը։ Նրան մեծ համբավ բերեց «Բարև, ես եմ» ֆիլմում խաղացած դերը:
1969-ին աշխատել է Մայակովսկու ակադեմիական թատրոնում։ 1975թ. Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ «Եռանկյունի» ֆիլմի համար։
1985-ին Ջիգարխանյանին տրվել է ՍՍՀՄ Ժողովրդական դերասանի կոչում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի:
Կինոյում խաղացել է ավելի քան 200 դեր լավագույն խորհրդային ու հայ ռեժիսորների մոտ: Նկարահանվել է «Անորսալի վրիժառուները», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հարսնացուն հյուսիսից», «Խոհարարները եկել են մրցույթի», «Գիքոր» ու բազմաթիվ այլ սիրված ֆիլմերում:









































