Վրաստանի ԿԸՀ-ը հաշվարկել է 3 766 ընտրատեղմասերից 3 590 (97,03%)-ի տվյալները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ շարունակում է առաջատար դիրքերում մնալ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան: Այն դեռ հավաքել է 54,8%:
Երկրորդ տեղում է իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը` 40,4%:








































