Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հանդես է եկել հայտարարությամբ, որում Վրաստանի անցած խորհրդարանական ընտրություններն անվանել է «Եվս մեկ նշաձող ժողովրդավարական զարգացման մեջ» հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնապես ճանաչել է իր կուսակցության պարտությունն ու «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի հաղթանակն ընտրություններում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հատուկ նշել են, որ նախագահը «սիրալիր կերպով զիջեց» ընդդիմությանը:
Հատուկ հայտարարությամբ շնորհավորել է նաև ԵՄ-ն:
Փաստաթղթում, որը մեջբերում է РИА Новости-ն, ասված է. «Մենք խորհրդարանում ընտրված նոր ներկայացուցիչներին կոչ ենք անում համատեղ աշխատել Վրաստանի շահերից ելնելով»:







































