Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր Թեհրանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ աշխարհին սպասվում են բազմաթիվ փոփոխություններ.
«Իրանի ժողովուրդը կարող է հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու առաջ ընթանալ: Իրանի համար զարգացումը առանց աղքատության ապագան է: Ամեն օր լուրեր են ստացվում տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացի մասին, ինչն ապացուցում է, որ երկիրը գտնվում է ճիշտ ուղու վրա»:
Ահմադինեժադը հիշեցրել է, որ վերջին շրջանում տեղի է ունեցել երկու խոշոր իրադարձություն, որոնցից մեկը Թեհրանում Չմիավորման շարժում կազմակերպության գագաթնաժողովի անցկացումն էր, իսկ մյուսը՝ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի անցկացումը:










































