Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ազգականներից մեկը վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված սիրիացի իրավապաշտպանների կենտրոնը, տուժողը Մուհամմադ Ասադն է՝ կառավարամետ «Շաբիհա» խմբավորման առաջնորդներից մեկը: Հաղորդվում է, որ հանգստյան օրերին նա հրազենային վնասվածք է ստացել:
Իրավապաշտպանների տվյալներով՝ Ասադի վրա հարձակում է իրականացվել նրա՝ մաքսանենգների հետ ունեցած կապերի պատճառով:









































