Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում քննադատել է Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Էրդողանին.
«Էրդողանը որոշ ժամանակ առաջ ընտրությունների համար առաջ քաշեց «Նպատակը 2023 թվականն է» նախագիծը: Սակայն այդ նախագիծը մերն է, մենք այն առաջ ենք քաշել մոտ 15 տարի առաջ՝ 1997 թվականին: Սեպտեմբերի 30-ի կուսակցական համագումարում Էրդողանը խոսել է մոտ 2.5 ժամ: Նա երբեք այդքան երկար չէր խոսել: Չնայած դրան՝ նա որևէ նոր բան չի ասել»:
Բահչելին Էրդողանին նաև քննադատել է այն բանի համար, որ նա կուսակցական այդ համագումարին ներկա գտնվելու հրավեր է ուղարկել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին:
Հիշեցնենք, որ 2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:










































