ԱՄՆ-ում անհայտ հանցագործները Կալիֆոռնիայի օգտակար հանածոների թանգարանից առևանգել են ընդհանուր 2 մլն դոլար արժողությամբ ցուցանմուշներ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Գողությունը իրականացվել է 2012թ-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան: Գողերը թանգարան են մտել այցելուների տեսքով: Թե ինչպես է նրանց հաջողվել ոսկի և թանկարժեք քարեր գողանալ առանց անվտանգության համակարգը գործի գցելու` հայտնի չէ: Ահազանգը աշխատել է միայն այն ժամանակ, երբ գողերը փորձել են վերցնել գլխավոր ` Ոսկե տենդի ժամանակաշրջանի ավելի քան 6,5 կգ քաշ ունեցող ոսկե ցուցանմուշը: Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:









































