ԱՄՆ-ն սկսել է դեպի Ճապոնիայում հարավում գտնվող Ֆուտեմմա ավիաբազա Osprey կոնվերտոպլանների փոխադրումը: Ամերիկյան առաջին երկու MV-22 Osprey կոնվերտոպլաններն արդեն հասել են Օկինավա պրեֆեկտուրայի ամերիկյան ծովահետևակային Ֆուտեմմա ավիաբազա: Սպասվում է, որ մնացած 4-ը բազա կհասնեն առաջիկա ժամերին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
12 կոնվերտոպլանների վերատեղաբաշխումը, որոնք ժամանակավորապես գտնվում էին Հոնսյու կղզու հարավարևմտյան Յամագուտի պրեֆեկտուրայի Իվակունի ավիաբազայում, պետք է սկսվեր ուրբաթ, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով որոշում էր կայացվել հետաձգել այն:
Ամերիկացի զինվորականները նախատեսում են մնացած 6 կոնվերտոպլանները Ֆուտեմմա ուղարկել հոկտեմբերի 2-ին:
Երկշարժիչ թռչող ապարատների տեղափոխումն իրականացվում է բնակչության և պրեֆեկտուրայի ղեկավարության բողոքի ֆոնին:








































