Սիրելի մարդու հետ ինտիմ հարաբերություններն ազդում են գլխուղեղի կառուցվածքի վրա և նպաստում առավել երկար ժամանակ սեռական ցանկության պահպանմանը: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Ի՞նչ է սեքսը. հարցադրում է անում հրապարակման հեղինակ Բեատրիս Վագները: Չարլզ Դարվինի համար սեռական ակտը սերունդը շարունակելու մեխանիզմ էր: Զիգմունդ Ֆրեյդը այն գնահատել է որպես ինքնահաստատման համար պահանջմունք: Իսկ ի՞նչ է սեքսը Բիլ Քլինթոնի, Սիլվիո Բեռլուսկոնիի և Թայգեր Վուդսի համար: Հավանաբար հոգեբանական լարվածությունը հանելու ցանկություն:
Կոլորադոցի սեքսապաթոլոգ Դեվիդ Շնարխը տալիս է իր սահմանումը. նրա համար սեռական հարաբերությունը շանս է` զուգընկերոջ հետ ապրելու հատուկ մտերմության և միավորման պահերը: Ամերիկացի բժիշկը հաստատում է, որ այդ պահերին սիրտն ու հոգին հանգստանում են, հարաբերություններն ընդհանուր առմամբ դառնում են ավելի կայուն, սեռական հակվածությունը սիրած մարդու նկատմամբ ամրապնդվում է: Սեքսոլոգի տեսությունը չեն հերքում նյարդաբաններն ու այլ գիտնականներ:
Սիրելի մարդու հետ սեքսով զբաղվելուց դրական արդյունքի ստացման բանալին թաքնված է նեյրոպլաստիկություն երևույթի ներքո: Դա ուղեղի ընդունակությունն է` փոխվելու փորձի ազդեցության ներքո: Շնարխը կարծում է, որ նեյրոպլաստիկություն ֆենոմենը դրական արդյունք է տալիս այն դեպքում, երբ զուգընկերները սեռական ակտի ժամանակ պահպանում են տեսողական կապը:









































