Իրանը կարող է 1,2 մլրդ դոլար աշխատել այլ երկրներ էլեկտրաէներգիայի արտահանումից: Այս մասին հաղորդում է Mehr News գործակալությունը:
2012 թվականի առաջին 6 ամիսներին Իրանը 50 տոկոսով ավելացրել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան երկրներ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ներկայումս միջոցառումներ են ձեռնարկվում դեպի Թուրքիա արտահանման ներուժը քառակի ընդլայնելու համար:
Արտահանման ներկայիս տեպերով Իրանը կարող է մինչև իրանական տարվա վերջ, որն ավարտվում է մարտի 20-ին, արտահանել 10 միլիարդ կվ/ժամ էլեկտրաէներգիա: Այս մասին գործակալությանը հայտնել է Իրանի Էներգետիկայի փոխնախարար Մոհամմեդ Բեհզադը:
Էլեկտրաէներգիայի արտահանման աճը շարունակվել է նաև 2012-ի ամռանը, երբ երկրում գրանցվել է 43,337 հազար մեգավատտ ներքին սպառման ռեկորդային մակարդակ:
Ներկայումս Իրանը էլեկտրաէներգիա է փոխանակում բոլոր հարևան երկրների, այդ թվում` Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի, Իրաքի և Թուրքմենստանի հետ:
Իրանը կարող է 4 անգամ մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա, երբ Վանի շրջանում ավարտվի մի շարք օբյեկտների շինարարությունը: Այսօր այդ երկիր է արտահանվում ավելի քան 400 մեգավատտ էլեկտրաէներգիա, սակայն հետագայում հնարավոր կլինի արտահանման ծավալն ընդլայնել մինչև տարեկան 1200 մեգավատտի` ասել է Բեհզադը:
Մարտից սեպտեմբեր Իրանը հարևան երկրներ է արտահանել 5, 743 գիգավատտ էլեկտրաէներգիա, ինչը 46 տոկոսով ավելի է` 2011-ի դիտարկվող ժամանակահատվածի համեմատ (3, 940 գիգավատտ):









































