Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ՀՀ-ում մեկ հիվանդի համար ծախսվում է 19.3 հազար դրամ

Անցած տարի պետբյուջեով առողջապահության նախարարությանը հատկացվել է 66 մլրդ 640 մլն դրամ, որը կատարվել է 95.6%-ով: Ինչպես այսօր Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, 4.1 մլրդ դրամը (կատարողականը՝ 96.4%) նախատեսված է եղել բուժսարքավորումների ձեռքբերման համար, արտահիվանդանոցային ծախսերը՝ 27 մլրդ (կատարողականը՝ 99.6%), հիվանդանոցային ծախսերը՝ 27.2 մլրդ (կատարողականը՝ 99.2%) և այլն:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ ՀՀ-ում մեկ հիվանդի համար ծախսվում է 19.3 հազ. դրամ, Ռուսաստանում՝ 130 հազ. դրամ, Էստոնիայում՝ 100 հազ. դրամ, իսկ եվրոպական զարգացած երկրներում՝ շատ ավելի:

Դումանյանի խոսքով, առաջնային առողջության պահպանման ծախսերը հաշվարկում են ըստ մարդաքանակի, ըստ այդմ՝ 35%-ը բնակվում է Երևանում, սակայն ստացիոնար ծառայության 70%-ը կատարվել է Երևանում, ինչը նշանակում է, որ մարզերում բուժհիմնարկների վիճակը լավ չէ։

«Մարզային հիվանդանոցների վիճակը այնքան էլ լավ չէ, և արհեստական հոսք է նկատվել մարզերից դեպի Երևան: Շատ մարզերում հիվանդանոցների հագեցվածությունը, սպասարկումը չի զիջում մայրաքաղաքին, բայց հոսքը նկատվում է»,- ասաց Դումանյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին ծննդօգնության սերտիֆիկատի ներդրումից հետո չսահմանափակվեց տարածաշրջանը, և ծնունդների 31%-ն անցած տարի մարզերում է եղել, 2012 թ. այդ ցուցանիշը դարձել է 36%: Ըստ նախարարի՝ սա շատ անհանագստացնող է, որովհետև ժամանակ կգա, որ մենք մարզերում խնդիր կունենաք: Օրինակ՝ Բերդում կա մեկ գինեկոլոգ, Վայքում՝ մեկ անեստեզիոլոգ, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում:

Դումանյանը նշեց, որ ֆինանսական միջոցների անհավասար բաշխումով հիվանդների հոսքը բերվել է դեպի Երևան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում