Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Օսկանյանով Քոչարյանի՞ն

Հայաստանի գլխավոր դատախազը երեկ միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով, որով փորձում է հավանություն ստանալ պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խոսքը, բնականաբար, «Սիվիլիթասի» գործի մասին է, որ հարուցել է ԱԱԾ-ն փողերի լվացման մեղադրանքով: Ընդ որում` դատախազի միջնորդագրից ժամեր առաջ Վերաքննիչ դատարանը մերժել էր Օսկանյանի բողոքն ԱԱԾ դեմ: Այսպիսով, Վարդան Օսկանյանի գործը ստանում է բավական հետաքրքրական շրջադարձ և արդեն հարցը փաստորեն դրվում է հետևյալ կերպ, դատախազությունը մոտ ապագայում հանդես կգա՞ արդյոք Վարդան Օսկանյանին ձերբակալելու միջնորդությամբ:

Ոչ մի կասկած չկա իհարկե, որ այս ամենի շարժառիթը նախագահական ընտրություններն են, Օսկանյանի քաղաքական դիրքորոշումը: Նախկին արտգործնախարարը պաշտոնաթողությունից հետո և հատկապես վերջին շրջանում հանդես է գալիս իշխանության կոշտ քննադատությամբ: Սակայն այստեղ հարկ է մի ուշագրավ բան նկատել. Վարդան Օսկանյանը կամ գրեթե չի քննադատում, կամ շատ քիչ է անվանապես քննադատում Սերժ Սարգսյանին: Եվ այստեղ, ահա, հարց է առաջանում, այդ ինչո՞վ և ինչո՞ւ էր նախկին արտգործնախարարը այդքան վտանգավոր իշխանությունների համար, որ նրանք ստիպված են նրա դեմ կիրառել այդպիսի գործողություններ: Եթե նույնիսկ համարենք, որ Վարդան Օսկանյանի պարագայում դեր է խաղում նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավոր հեռանկարը՝ ԲՀԿ և Քոչարյանի ճամբարից, միևնույն է` այստեղ էլ կարծես թե Օսկանյանն ինքնին ամենահարմար թեկնածուներից մեկը կարող է լինել իշխանությունների համար, քանի որ նա այդ առումով բավական խոցելի թեկնածու է իշխանական քարոզչության տեսանկյունից, առավել ևս, որ Օսկանյանն ընդդիմախոսներ ունի նաև ընդդիմության շրջանում:

Ուրեմն` ի՞նչն է այդպես վախեցնում կամ զգաստացնում իշխանությանը, որ առաջանում է նմանօրինակ կոշտ գործողությունների անհրաժեշտություն: Այստեղ ըստ ամենայնի խնդիրը ոչ թե Վարդան Օսկանյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը, որը թեև դե յուրե որևէ կապ չունի այսօր Օսկանյանի հետ, այնուհանդերձ երևի թե միայն միամիտներն են համոզված, որ Քոչարյանն իրականում չի հանդիսանում Վարդան Օսկանյանի քաղաքական հրամանատարը: Իսկ եթե նա Օսկանյանի քաղաքական հրամանատարն է, կնշանակի նաև տիրապետում է ֆինանսական շարժերին: Այսինքն` սա, ըստ էության, մեղադրանք է Ռոբերտ Քոչարյանի դեմ, պարզապես քանի որ Քոչարյանն առայժմ խաղում է Օսկանյանով, Սերժ Սարգսյանն էլ Օսկանյանով սպառնում է Ռոբերտ Քոչարյանին: Ու թերևս Քոչարյանից է այսօր կախված՝ վաղը կձերբակալե՞ն Օսկանյանին, թե՞ միայն մեղադրելը բավարար կլինի նախագահական ընտրությունների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում