Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ Հայաստանում լրատվամիջոցները բավակին լավ վիճակում են գտնվում և մեծ փորձ ունեն ընտրությունները լուսաբանելու հարցում:
«Հաշվի առնելով նախորդ ընտրությունները՝ կարող եմ ասել, որ այսօր մեր ԶԼՄ-ները բավականին արհեստավարժ են աշխատում:
Այստեղ խնդիրն այն է, որ իշխանությունները շատ դեպքերում թույլ չեն տալիս անաչառ լուսաբանել: Երբ լուսաբանման պայմաններն ազատ են լինում, մամուլն իր գործը շատ լավ է անում: Այս առումով մի փոքր ավելի ազատ են առցանց լրատվամիջոցները, բայց վերջին շրջանում տարբեր քաղաքական ուժեր հետաքրքրություն են ցուցաբերում նրանց հանդեպ»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում եզրափակեց Մելիքյանը:







































