«Պուտինկա» ու «Վոլոդյան և արջերը» բրենդների ստեղծող մարկետոլոգ Ստանիսլավ Կաուֆմանը «Ռոսպատենտում» գրանցել է «Յուլենկայի սառցալուլաները» ապրանքային նշանը սառնաշաքարներ արտադրելու համար, գրում է РБК daily –ն:
Դրանք արտադրվելու են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կլոր հյուսքի նմանությամբ:
Սառնաշաքարներն ամենայն հավանականությամբ կլինեն տուփերով և կվաճառվեն սուպերմարկետներում՝ գանձապահին մոտենալու ճանապարհին:
Ապրանքանշանը պաշտոնապես գրանցելուց հետո սառնաշաքարը վաճառքի կհանվի:









































