ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն առաջիկա օրերին շրջանառության մեջ կդնի մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել 2008-ի մարտի 1-ին սպանությունների և վիրավորների գործերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է Գագիկ Ջհանգիրյանը: Այսօր նախագիծը կներկայացվի լրագրողներին, որից հետո` պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ:
Նախատեսվում է, որ ժամանակավոր հանձնաժողովը պետք է քննի նաև Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զինծառայողների, ոստիկանների և քաղաքացիական անձանց հրազենային և այլ վնասվածքներ ստանալու հետ կապված հարցերը:







































