ԱՄՆ-ի Հարավային Քոնեքթիքուտի (Connecticut) պետական համալսարանի ռեկտոր է նշանակվել հայազգի Մերի Փափազյանը, ով այդ կերպ դարձել է առաջին հայուհին՝ նշանակված նման պաշտոններում։
eMedia.am-ը հղում անելով NovostiNk գործակալությանը` տեղեկացնում է, որ Մերի Փափազյանի պաշտոնական նշանակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։ Միաժամանակ սպասվում է, որ նրա նշանակման հետ կապված տեղի կունենան մի շարք մշակութային միջոցառումներ, որոնց թվում հոկտեմբերի 21-ին համալսարանի տարածքում կբացվի հայազգի գեղանկարիչների կտավների ցուցահանդես։
Այդ կերպ Մերին դարձել է առաջին կին ռեկտորը ամերիկյան համալսարաններում և չորրորդը և առհասարակ որպես հայազգի։









































