Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.9 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09-ով և կազմել 407.18 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 407.75-410 դրամով, գնում՝ 404-406.5 դրամով:








































