Մարտի 1-ին` մոտավորապես ժամը 20.45-ի սահմաններում, Կապանում կառուցվող բիզնես-կենտրոնի շենքի 4-րդ հարկից վայր է ընկել 44-ամյա Արթուր Հակոբյանը:
Վերջինիս անմիջապես տեղափոխեցին Կապանի բժշկական կենտրոն, սակայն տուժածի կյանքը փրկել չհաջողվեց:
Ըստ բժիշկների` ամբողջ մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կոտրվածքներով է նա տեղափոխվել հիվանդանոց:
Սյունիքի մարզի քննչական վարչությունում դեպքի առնչությամբ գործեր են նախապատրաստվում:
Նշենք, որ մահացածը Երևանից է ու պայմանագրով աշխատում էր Կապանում:
Ի դեպ, դեպքը կատարվել է աշխատանքի պահին. շինարարությունում մարդիկ 2 հերթափոխով են աշխատում:








































