Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում պատրաստել են աշխարհի ամենամեծ աղցանը: Դրա պատրաստմանը մասնակցել է ռումինացի 1000 կամավոր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Աշխարհի ամենամեծ աղցանի պատրաստման համար պահանջվել է 8 ժամ և 19 050 կգ բանջարեղեն: Աղցանը համեմալու համար օգտագործվել է 400 լիտր բուսայուղ և 400 կգ աղ: Սա Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու բարեհաջող փորձ է:








































