1848 թվականի սեպտեմբերի 23-ը համարվում է ծամոնի ծննդյան օրը, հենց այդ ժամանակ է ամերիկացի Ջոն Կուրտիսն իր տանը պատրաստել առաջին մաստակը: Այս մասին հաղորդում է calend.ru-ն:
Ամենաառաջին մաստակը թվագրվում է մ.թ.ա 7-2 դարերին: Այն հայտնաբերվել է Հյուսիսային Եվրոպայում պեղումների ժամանակ: Այն մարդու ատամների հետքերով խեժի կտոր է եղել: Հին հույները ծամել են մաստակների խեժ, իսկ մայաները ատամների մաքրման և թարմ շնչառության համար օգտագործել են սապոդիլլայի ծառի հյութը: Հարավային Ամերիկայում մայաների ժամանակակիցներ հանդիսացող հնդկացիները ծամել են փշատերև ծառերի խեժը: Այդ սովորույթը նրանցից վերցրել են սպիտակամորթ բնակիչներն ու ստեղծել ծամոնի իրենց տարբերակը` փշատերև ծառի խեժից և մեղրամոմից:
1848 թվականին ամերիկացի Ջոն Կուրտիսի մտքով անցել է խեժի հիմքով ծամոնի արդյունաբերական արտադրություն սկսել: Ավելի ուշ Կուրտիսը սկսել է արտադրանքին ավելացնել պարաֆինային արոմատիզատորներ: Աստիճանաբար դրանց արտադրությունը ընդլայնվել է, սակայն վաճառքը ցածր էր`դրանցում առկա էլաստիկ կեղտի պատճառով: Դա դժվար էր խեժից հեռացնելը: Ծամոնի նոր կյանքը սկսվեց 1869 թվականին` արդեն կաուչուկի հիմքով`շնորհիվ Թոմաս Ադամսի: Այն մարդկանց դուր եկավ, վաճառքը շուտով խթանվեց: 1871 թվականին Ադամսը ստեղծեց և արտոնագրեց սարք` ծամոնի ավտոմատ արտադրության համար:








































