Իտալիայում ձերբակալել են կեղծ օդաչուի: Տղամարդն ապրիլից ճանապարհորդել է օդաչուի անվան տակ, կոմերցիոն չվերթով:
Ինչպես հաղորդում է BBC-ին` նա համոզել է ավիաընկերություններից մեկի անձնակազմին՝ իրեն աշխատանքի վերցնել, որպես երրորդ օդաչու:
32-ամյա կեղծ օդաչուին ձերբակալել են Թուրինում: Նա ունեցել է օդաչուի կեղծ անձնագիր: Ավելի ուշ ոստիկանությունը նրա ավտոտնակում հայտնաբերել է կեղծ փաստաթղթեր և աշխատանքային համազգեստներ:









































