Սիրիայում շաբաթ օրը զոհվել է առնվազն 220 մարդ: Այս մասին հաղորդում է CNN-ը` հղում անելով ընդդիմության ներկայացուցիչներին:
Միայն Դամասկոսում սպանվել է 66 մարդ, Համա նահանգում`43, իսկ Հալեպում`60 մարդ:
Շաբաթ օրը Սիրիայի ազատ բանակը, որը զինված պայքար է մղում նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, հայտարարել է իր շտաբը Թուրքիայի սիրիական տարածք տեղափոխելու մասին: «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայության փոխանցմամբ` տեղեկությունը, որ Սիրիայի ազատ բանակի շտաբը տեղափոխվել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներ, ստացվել է բանակի հրամանատար Ռիադ Ալ-Ասադի կողմից: Նա չի նշել, սակայն, թե կոնկրետ որտեղ է գտնվում ապստամբների շտաբը:
Շաբաթ օրը ազատբանակայինները մարտեր են մղել կառավարական ուժերի հետ Հորդանանի հետ սահմանային շրջանում` Ալ-Նասիբ սահմանային կետի մոտ, որը գտնվում է երկու երկրների մայրաքաղաքները միացնող ավտոմայրուղու վրա:
Газета.Ru-ն տեղեկացնում է Հալեպում ապստամբների կողմից կառավարական ուժերին պատկանող ինքնաթիռի կործանման մասին:







































