«Շարմ Հոլդինգը» հոկտեմբերի 4-ից հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի նոր՝ «Սիրո պոկեր» վերնագրով արկածային կինոկատակերգությունը: Ֆիլմում նկարահանվել են նախորդ երկու ֆիլմերից («Փեսացուն կրկեսից», «Պահանջվում է միլիոնատեր») հանդիսատեսին արդեն ծանոթ դերասանները՝ Հովհաննես Ազոյանը, Անի Պետրոսյանը, Միշոն, նաև Լիկա Էլբակյանը, Արտաշես Ալեքսանյանը, Խորեն Լևոնյանը և այլոք: Ֆիլմում նկարահանվել են նաև վրացի դերասաններ՝ Շորենա Բեգաշվիլին, Զուրա Գաչելիչաձեն, Զաբա Կիլաձեն, Նիկա Արաբիձեն, Վասո Ֆխակաձեն, Միշա Անդգուլաձեն և Խվիչա Մագլակելիձեն:
Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ, անգամ նոր փողկապ: Բայց հանգամանքներն այլ կերպ են զարգանում, և գլխավոր հերոսը հայտնվում է զավեշտալի, ապա ՝ վտանգավոր իրավիճակներում:
Լուսանկարը՝ Bravo.am-ի









































