Փարիզյան Լուվրում բացվել է մշտական ցուցադրություն՝ նվիրված իսլամական արվեստին:
Ցուցադրությունը տեղակայված է թանգարանում, որի տանիքը հիշեցնում է թռչող գորգ: Թանգարանի շինարարությունը տևել է 10 տարի, դրա կառուցման համար ծախսվել է գրեթե 100 մլն եվրո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագիծը մասամբ հովանավորել է Սաուդյան Արաբիայի արքայազն Վալիդ Թալալան: Նրա խոսքով՝ Լուվրում ցուցադրություն բացելու միտքը ծագել է 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ դեպքերից հետո: Այդ հարձակումներից հետո, նրա խոսքով, մուսուլմանները պետք է աշխարհին բացատրեն՝ ինչ է իսլամն ու իսլամական արվեստը:







































