Մաթեմատիկոս Մերի Հենոնը՝ Օհայո նահանգից, ով ծնվել է առանց վերին վերջույթների, սովորել է դպրոցական գրատախտակին գրել ոտքերի օգնությամբ, հաղորդում է Life News-ը:
Մերին, չնայած սահմանափակ ֆիզիկական հնարավորություններին, միջին դպրոցում աշխատում է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
Կնոջ խոսքով` ծնողները փոքր հասակում հրաժարվել են իրենից իր հիվանդության պատճառով: Կյանքի առաջին 7 տարին նա անցկացրել է Մեքսիկայի մանկատանը: 8 տարեկանում նրան մի ամերիկացի ընտանիք որդեգրել է, ու նա տեղափոխվել է Օհայո:
Հաշմանդամությունը Մերիին չի խանգարել վարորդական իրավունք ստանալ. կինն ինքնուրույն ավտոմեքենա է վարում և աշխատավայր է հասնում անձնական մեքենայով:
-Ուսուցչուհին ամեն օր մեզ ոգեշնչում է և իր օրինակով, ցույց է տալիս, որ ամեն մարդ պետք է սովորի հաղթահարել դժվարություններն ու գնալ դեպի նպատակը` չնայած խոչընդոտներին,- ասել է Մերիի աշակերտներից մեկը` Ջեյսոն Ջոնսոնը:










































