Saturday, 04 07 2026
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Քաղաքական կամք է պետք հարցերը լուծելու համար. Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր Երևանի Սարյանի պուրակում Հայ ազգային կոնգրեսը կազմակերպել էր տոնական հավաք: Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա, մասնավորապես ասել է.

«Այսօր մենք հավաքվել ենք նշելու անկախության տոնը: Պաշտոնական տոներ չեմ սիրում, երբ դրանք կազմակերպվում են վերևից, և խոսքեր են ասվում ու դատարկախոսություններ են հնչում: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց ոչ ոք հարկադրված չի բերել այստեղ: Մենք ունենք անկախություն, ի պատիվ ձեզ, մեր սերնդի, մենք ենք կերտել այդ անկախությունը: Այսօր շատերը գոհ չեն մեր պետականության այն վիճակից, որով մենք այսօր ապրում ենք:

Քաղաքագիտությունը ամենապարզ գիտությունն է, որը տեսնում է երկրի առաջ կանգնած խնդիրները և լուծում դրանք:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ այսօր հինգ խնդիր է տեսնում ամուր, արժանապատիվ պետութուն դառնալու համար՝ հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղի հարցը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ արվելը և օրինականության հաստատումը, ուրիշ բան պետք չէ, ուրիշ հանելուկ չկա: Լուծենք այս խնդիրները և կտեսնեք ինչպիսի պետություն կդառնա Հայաստանը:

Լևոն Տեր Պետրոսյանը նաև անդրադարձել է Սերժ Սարգսյանի կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը՝ նշելով, որ գործող նախագահը խորհրդակցություն հրավիրելով մեր ժողովրդին ծաղրի ենթարկելու փոխարեն,իսկ ես իսկապես դա համարում եմ ծաղր, պետք է ձեռքը սեղանին խփեր ու ասեր ՝ վերջ, այսօրվանից չենք գողանում, ոչ թե չեք գողանում, բոլորս միասին՝ չենք գողանում: Եվ պիտի ասեր` այսօրվանց հաստատվում է օրինականություն և դա հնարավոր է անել: Քաղաքական կամք է պետք այս հարցերը լուծելու համար:

Վերջում հիմնադիր նախագահը ասել է՝ հիշեք, կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների: Այդ արժեքներից գլխավորը Հայաստանի անկախությունն ու մեր պետականության վերականգնումն է, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում