Զինված տղամարդը, որը ուրբաթ օրը ամերիկյան Պիթսբուրգ քաղաքի գրասենյակային կենտրոններից մեկում գերի էր վերցրել մի մարդու, հանձնվել է ոստիկանությանը:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, հղում անելով քաղաքային ոստիկանության ղեկավար Նեյթ Հարփերին, 22-ամյա չարագործը հանձնվել է ոստիկանության հատուկ ծառայություններին, առանց գերուն որևէ վնաս պատճառելու:
Գրասենյակային երկնաքերի 16-րդ հարկում գերի վերցնելու միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Շենքի տարածքը շրջապատել է ոստիկանությունը, գրասենյակներից տարհանվել են հարյուրավոր մարդիկ:
Գործակալության տեղեկություններով, չարագործը 22-ամյա Քլեյն Մայքլ Թաքսթոնն է, նա նախկին զինծառայող է և նախկինում ենթարկվել է քրական պատասխանատվության:
Գերի վերցնելուց հետո Թաքսթոնը Facebook-ի իր էջում գրել է, որ հոգնել է իր ապրած կյանքից և զգում է, որ ամեն ինչ կորցրել է: Վերջին մի քանի ժամվա մեջ Թաքսթոնի ծանոթները այցելել են նրա էջ և համոզել հանձնվել:
Արդյունքում՝ Թաքսթոնի Facebook-ի էջը արգելափակվել է:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ Թաքսթոնը հայտարարել է, որ զինված է ատրճանակով և իր մոտ ունի պայթուցիկ սարք: Արդյոք այս տեղեկությունը հաստատվել է, չի հստակեցվում:









































