Արհեստական արգանդը երեխաներ ունենալու ցմահ հնարավորություն է՝ շնորհիվ ձվաբջիջը սպերմատոզոիդի վերածելու տեխնոլոգիայի: Ինչպես տեղեկացնում է meddaily.ru-ն, նման կարծիք է հայտնել «Կարծես կույս. թե ինչպես է գիտությունը վերանայում սեռի կանոնները» գրքի հեղինակ Աարտհի Փրասադը:
Հեղինակի կարծիքով` ապագայում կենսաբանական մեխանիզմների մասին պատկերացումները կփոխվեն:
Օրինակ` արհեստական արգանդը տղամարդկանց թույլ կտա երեխա ունենալ առանց փոխնակ մոր: Այսինքն՝ «տղամարդ գումարած կին հավասար է երեխա» հասկացությունը կդադարի գործել:









































