Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Իրանը ձեռնամուխ կլինի Ադրբեջանի հետ սահմանին նոր մաքսային-անցագրային կետի կառուցմանը: Այս մասին երեկ հայտարարել է «Արազ» ազատ տնտեսական գոտու տնօրեն Սադիգ Նաջաֆին:
Վերջինիս խոսքերով՝ նոր անցակետը գտնվելու է ազատ տնտեսական գոտում՝ ընդգծելով, որ այն նախատեսված է ուղևորների և միջազգային բեռների փոխադրման համար. «Թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի տարածքում առկա է գյուղատնտեսության ու անասնապահության ընդլայնման, մսամթերքի ու կաթնամթերքի արտադրության և արտահանման մեծացման և հավելյալ եկամուտներ ստանալու պոտենցիալ:
Տնտեսական գոտում ներդրում անել ցանկացող իրավաբանական անձանց գործունեությունը 20 տարով կազատվի հարկերից: Նրանց նաև հնարավորություն կտրվի շահավետ գներով և վարկերով այստեղ հողատարածքներ գնել, իրականացնել դյուրացված մաքսային ձևակերպում և օգտվել այլ արտոնություններից»:






































