Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի դերծովակալ Հուսեին Ազադը Բենդեր Աբասում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ Իրանը լիովին վերահսկում է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Հնդկական օվկիանոսում ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների համատեղ զորավարժությունների ընթացքը.
«ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զորավարժություններն անցկացվում են ազատ ջրերում անվտանգությանն աջակցման պատրվակով: Սակայն ի հակառակ դրա՝ ապացուցվել է, որ այդ անվտանգության ապահովումը կարող է տեղի ունենալ նաև տարածաշրջանային երկրների հետ համագործակցության պայմաններում»:










































