Wednesday, 24 06 2026
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում

Ավագյանը նորից հերքում է` «մեղավոր չեմ». մամուլ

Երեկ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ նախօրեին զրուցել է «Փուչիկների» գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի ծանոթներից մեկի հետ. նա թերթին պատմել էր, որ ՀՀԿ-ական համերգ-հանրահավաքի կազմակերպիչներին Բոզոյանն զգուշացրել էր փուչիկների վտանգավոր լինելու մասին, բայց կազմակերպիչներն անտեսել են վտանգը:

Այս մասին երեկ «ՀԺ»-ն հարցեր ուղղեց Աժ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կտրեն Ավագյանին:

– Պարոն Ավագյան, ասում են, որ մայիսի 4-ի համերգ-հանրահավաքի կազմակերպիչը դուք էիք: Ինչո՞ւ էիք թույլ տվել, որ վտանգավոր փուչիկներ գնեն:

– Ես դրա մասին այնքան եմ պատասխանել ու ուղղակի անիմաստ եմ համարում լրացուցիչ բան ասել: Ես ոչ մի կապ չունեմ փուչիկների ձեռքբերման հետ, ոչ մի կապ չունեմ և չէի էլ կարող ունենալ: Իմ գործը միայն ու միայն մեր երիտասարդական կազմակերպության ապահովումն է:

– Սերոբ Բոզոյանի ծանոթը, որը լավատեղյակ է փուչիկների պատվերի մասին, երեկ մեզ ասել է, որ դրանց պատվիրատուն հենց դուք էիք:

– Հնարավոր չի, հնարավոր չի: Ես բացառում եմ տենց բան: Ուղղակի բացառված բան է: Չի կարող նման բան լինել, որովհետև ես ոչ մի կապ չեմ ունեցել ոչ մի բանի հետ:

– Այդ մարդը ասում է, որ կազմակերպիչներին Բոզոյանը զգուշացրել էր, որ 100 դրամանոց Փուչիկները վտանգավոր են, իսկ 1000 դրամանոցները` անվտանգ, և որ դուք նախընտրել էիք 100 դրամանոցները:

– Ես արդեն ձեզ պատասխանեցի: Հարցերը ոչ ինձ ուղղեք: Ես կապ չունեմ:

– Այդ դեպքում ո՞վ կապ ունի:

– Դուք կարող եք դիմել իրավապահ մարմիններին, գործը հիմա դատարանում է…

– Ես ձեզ եմ հարցնում: Դուք համերգի կազմակերպիչ կուսակցության անդամ եք, ձեզ պատասխանատու չե՞ք զգում տեղի ունեցածի համար:

– Կա կուսակցական կազմակերպչական հանձնաժողով, իրանց զանգեք ու իրանցից ճշտեք:

Նշված հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը մեր հարցերը լսելուց հետո ասաց, որ իրեն զանգահարենք ավելի ուշ, իսկ ավելի ուշ` մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում