Իշխող Աշխատավորների կուսակցության ներկայացուցիչ Դիլմա Ռուսեֆը, որը խոստացել է շարունակել ներկայիս նախագահի որդեգրած քաղաքականությունը, կիրակի օրը կայացած ընտրություններից հետո առաջ է անցել երկրորդ փուլի արդյունքներում: Այս պահին մշակվել է քվեաթերթիկների 63,9%: Ռուսեֆը ստանում է ընտրողների 52,17%-ը, իսկ նրա մրցակից, Սան-Պաուլոյի նախկին նահանգապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ժոզե Սերրայի օգտին այս պահին քվեարկել է ընտրողների 47,83%-ը:
Ըստ մասնագետների` այս տարբերությունը դժվար թե մեծ փոփոխություններ կրի, և Բրազիլիան առաջին անգամ պատմության մեջ կունենա կին նախագահ:
Այսօր գործող նախագահ Լուիս Ինասիոն Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ չի պատրաստվում տեղ զբաղեցնել ապագա կառավարության մեջ` հերքելով դրա մասին մամուլում հայտնված տեղեկությունները: