«ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը խայտառակություն է, քանի որ վիրավորում է մուսուլմանների զգացմունքները»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Երբ մարդիկ ազատությունն օգտագործում են այլ հայացքների ու արժեքների մարդկանց զգացմունքները վիրավորելու համար, ապա այդ ազատությանը պետք է վերջ տրվի»,- ասել է նա մամլո ասուլիսին:
«Ինքնարտահայտման ազատությունը հիմնարար իրավունք է, որը անհրաժեշտ է պաշտպանել, սակայն մարդիկ չպետք է չարաշահեն այն»,- ընդգծել է Պան Գի Մունը:










































