Monday, 15 06 2026
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Արցախը այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում. դա փաստ է. էդուարդ Շարմազանով

ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանին, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանին, ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնից:

Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականների այցը Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ սա համայն հայության տոնն է` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Նրա խոսքով, նման այցերը, որոնք վերջին շրջանում հաճախակի են դարձել, այն փաստի վկայությունն են, որ Հայաստանի ու Արցախի Ազգային ժողովների համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչը պետք է իր շարունակականությունն ունենա:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի հիմնահարցը ստանա արդարացի լուծում: Նա այս գործում մեծապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը: Աժ փոխնախագահի խոսքերով` այլևս փաստ է Արցախում ժողովրդավարական անկախ պետության կայացումը, ինչի լավ վկայությունն էին նաև վերջերս կայացած խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, որոնք միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի: «Արցախը այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում. դա փաստ է, որը որևէ մեկի կողմից վիճարկման առարկա չի կարող լինել»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` Ռ. Սաֆարովի ձեռքով գործել է Ադրբեջանի իշխանությունը, նրան ստեղծել է մի պետություն, որը ռասիստական, ֆաշիստական է և հայատյացություն է քարոզում: Այս առումով ՀՀ ԱԺ արած հայտարարությունը ուղերձ էր միջազգային հանրությանը, որ երկակի ստանդարտներն այլևս անթույլատրելի են:

Աժ փոխնախագահն ընդգծել է երկու կարևոր հանգամանք. նախ` Արցախը պետք է լինի բանակցային կողմ, քանի որ առանց ԼՂՀ իշխանությունների ու ժողովրդի որևէ մեկն իրավունք չունի որոշելու Արցախի ճակատագիրը, երկրորդ` բոլոր ուղղություններով, այդ թվում` խոհրդարանական դիվանագիտական ճանապարհներով, պետք է աշխատանք տանել, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Նա հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Արցախի միջազգային ճանաչումը սարերի ետևում չէ, և Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը այլընտրանք չկա»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Արթուր Թովմասյանը շնորհավորել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ` մեր երկրին ցանկանալով տնտեսական առաջընթաց, կայունություն, խաղաղություն և միասնություն: «Եթե Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է, ապա դրանից մեծապես շահում է նաև Արցախի բնակչությունը, իսկ բանակցային գործընթացում փոքրանում է ճնշումների հավանականությունը»,-ասել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահը:

Նա տեղեկացրել է, որ Արցախի խորհրդարանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Հունգարիայի կողմից Ռ. Սաֆարովին Ադրբեջանին հանձնումը, և վերջինիս կողմից նրա ազատ արձակումն ու հերոսացումը, ինչը սպասելի էր: «Այս փաստը ևս մեկ վկայություն է, որ Ղաղարաբաղի հայերը չեն կարող գոյատևել Ադրբեջանի կազմում»,-ասել է Արթուր Թովմասյանը, կարևորելով միջազգային հանրությանն այն իրողության հաղորդումը, որ անհնարին է ժողովրդավարական Արցախի գոյատևումը բռնապետական Ադրբեջանի կազմում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություններ կայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում