ԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը, որը նաև երկրի գլխավոր դատախազն է, արդարացվել է՝ զենքի մաքսանենգության գործի շրջանակում: Ավելի վաղ նա մեղադրվել է Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ հրաժարվելով օրենսդիրներին ներկայացնել այս գործով փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդ որում՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտարարել է, որ 14 այլ անձինք կարող են ենթարկվել հնարավոր կարգապահական տույժերիի զենքի մաքսանենգության օպերացիայում խաղացած դերի համար:
Մեղադրանքները ծագել էին՝ կապված ԱՄՆ անօրինական զենքի մատակարարման օպերացիան ձախողելու շրջանակում: Արդարադատության նախարարությունն այսօր հայտնել է,որ տեղեկություններ այն մասին, որ Հոլդերն իմացել է այդ մասին, չի հայտնաբերվել:
Հանրապետականները Հոլդերի՝ Կոնգրեսին Fast and Furious օպերացիայի մասին փաստաթղթեր չտրամադրելու վերաբերյալ որոշումը գնահատել էին որպես վիրավորանք:










































