«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ամիսներ առաջ Հյուսիսային պողոտայում տարածք են նվիրել: Թերթի խնդրանքով մեկնաբանելով այս տեղեկությունը` Վազգեն Մանուկյանը նախ ծիծաղեց, ապա ասաց. «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- և անմիջապես անջատեց հեռախոսը:








































