Բրիտանուհի զինծառայողը երեխա է ունեցել Աֆղանստանում՝ ճակատային գծում լինելով: Կնոջ խոսքերով` ինքը չգիտեր, որ հղի է:
Ինչպես հայտարարել են պաշտպանության նախարարությունում` մոր և երեխայի «վիճակը կայուն է»:
Կինը հրետանու նշանառու է եղել, նրա ասելով` ինքն իմացել է, որ հղի է, երբ որովայնի շրջանում ցավ է զգացել:
Բժիշկները կարծում են, որ երեխան ժամկետից 5 շաբաթ շուտ է ծնվել:
BBC-ի տվյալներով` սա առաջին դեպքն է, երբ բրիտանացի զինծառայողը երեխա է ունենում նման պայմաններում:










































