Saturday, 04 07 2026
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կքննարկի Վարդգես Գասպարին ընդդեմ Սամվել Ալեքսանյանի հարցը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում կքննարկի քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումի քննության վերաբերյալ հարցը: «Փաստինֆո» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ըստ ԱԺ կայքէջի, հարցի զեկուցողը խորհրդարանի աշնանային նստաշրջանում հանձնաժողովի նախագահությունը ստանձնած` «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն է:

Սա ԱԺ պատգամավորին վերաբերող քաղաքացիներից ստացված երրորդ դիմումի քննարկումն է: ՀՀ քաղաքացի Արթուր Զադոյանի և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի` ԱԺ 3 պատգամավորներին վերաբերող նախորդ երկու դիմումների քննությունը հանձնաժողովը օգոստոսի 31-ի նիստում, շուրջ 3,5 ժամ տևած քննարկումների արդյունքում, որոշել էր մերժել:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Այդ իսկ պատճառով, դիմումները նախօրոք հրապարակման ենթակա չեն, սակայն դրանց վերաբերյալ հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են և տեղադրվում ԱԺ-ի պաշտոնական կայքէջում:

Դեռևս օգոստոսի վերջին ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ԶԼՄ-ներին հայտնել էր, որ դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին` խնդրելով քննել ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանի «վարքագիծը և կայացնել համապատասխան որոշում»:
«Հայտնում եմ, որ ս/թ հունիսի 21-ին՝ ժամը 09:35-ի սահմաններում, ՀՀ ԱԺ մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց) կանգնել էի՝ իմ ձեռքին ունենալով «Ռ. Հայրապետյան՝ Նեմեց, մարդասպան» կարգախոսը: Մինչ ժամը 10:00-ն որևէ միջադեպ տեղի չէր ունեցել` մինչև ԱԺ եկավ պատգամավոր Ս. Ալեքսանյանը: Նա մոտեցավ, իմ ձեռքից հափշտակեց իմ պաստառը և այն տարավ հանձնեց մոտ 20 մետր հեռու կանգնած խմբված անձանց (երևի հանցագործության հետքերը տեղում չթողնելու համար): Միևնույն ժամանակ ինձ մոտեցավ հիշատակված ջահելներից մեկը և փորձեց ինձ հետ ընդհարվել, քաշքշուկ ստեղծել: Դրա համար սկսեց ինձ դիմահար հրել դեպի հետ և շարունակեց հրել այնքան` մինչ ինձ տապալեց գետնին: Նշում եմ, որ ես ինչպես պատգամավոր Ալեքսանյանի, այնպես էլ նրան ընկերակցողի սադրիչ, խուլիգանական և բռնի գործողություններին բնավ չհակադրվեցի»,- Էթիկայի հանձնաժողովին ուղղված դիմումում մասնավորապես գրել է Վ.Գասպարին:

Քաղաքացին նշել է նաև, որ կատարվածը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես` «Ա1+»-ը:
Ըստ դիմումատուի, ՀՀ ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանն ակնհայտորեն ոտնահարել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր մի շարք իրավունքները, մասնավորապես` խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, ինչպես նաև ոտնահարել է իր արժանապատվությունը, որը որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում