Monday, 22 06 2026
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երբ ատկատը տնտեսական համակարգի հիմքն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վերլուծաբան, ազգագրագետ Լևոն Մարգարյանը

– Լևոն, օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարեց, որ  առանց Ռուսաստանի՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը կկորցնի իր անվտանգությունն ու ինքնությունը, ինչպես նաև չի կարողանա գոյատևել տնտեսապես: Ըստ Ձեզ՝ դեսպանը ի՞նչ ի նկատի ունի:

Ռուսական մեսիջները Հայաստանի հասցեին հիմա վերափոխվել են. Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին վերջին հանդիպումից հետո արդեն իրավիճակը կտրուկ փոխվեց: Ռուսական քաղաքականությունը հիմա փորձում է մի քանի ուղղությամբ աշխատել, անընդհատ շրջանառում են, այսպես ասած, Եվրասիական միության գաղափարը, որը ինքնին չկա ու ընդամենը տեղեկատվական գրոհի համար է ստեղծվել: Մյուս կողմից՝ Սաֆարովի դեպքերի հետ կապված մենք ականատես եղանք ռուսների նախ` սպասողական ու փորձնական լռությանը, հետո էլ իրենց պետական հեռուստաալիքներից մեկով հնչած իբր պրոհայկական մտավախություններին:

Նախորդ տարիների համեմատ ռուսներն ակնհայտորեն կորցրել են իրենց իշխանությունը Հայաստանում ու գնալով կորցնում են: Կորցնում են, որովհետև նախ`Հայաստանի քաղաքականությունն է փոխել իր կուրսը, որովհետև հասարակությունն է կամաց-կամաց ջարդում ռուսամետության կարծրատիպերը: Կորցրել են, որովհետև իրենք են շատ թուլացել վերջին շրջանում: Այս առումով դեսպանի խոսքերն ընդամենը հիշեցնում են ռուսների արած լավությունները: Էստեղ ցավալի է շատ, որ մեր քաղաքական ապարատից, գոնե միջին խավից չհնչեցին ադեկվատ արձագանքներ: 

Մյուս կողմից` դեսպանի ասածը բացարձակ տաֆտալոգիա է, որովհետև ինքնություն կոչվածը մշակութաբանական տեսանկյունից միատարր ու ամորֆ բան չէ, որ կորցնես, հետո գտնես: Մինչև Ցեղասպանությունը` ոչ ռուսական տարածքներում, Թուրքիայում ապրել են բազմաթիվ հայեր, որոնք իրենց հայ են համարել, հետո դառնալով սփյուռք՝ կրկին շարունակում են իրենց հայ համարել, ու իրենց ինքնության չափանիշներով տարբերվում են հայաստանցիներից: Այնպես որ` դեսպանի կողմից «ինքնություն» բառը անտեղի է կիրառվել: Նա ընդամենը փորձել է, այսպես ասած, հայերի ազգային զգացմունքներին դիպչել ու հիշեցնել իրենց մասին: Եթե դեսպանը նկատի ունի այն, որ պատմական ինչ-որ շրջանում Հայաստանի ինչ-որ հատված գտնվել է Ռուսաստանի կազմում, դա չի նշանակում, թե իրենք են պահպանել հայ ինքնությունը: Ինքնությունը բազմաշերտ հասկացություն է, հատկապես հայերի դեպքում: Այն անընդհատ փոփոխվում է ու տեղից տեղ տարբեր դրսևորումներ ունի:

– Լևոն, Ցարական Ռուսաստանի ժամանակներն են հիշեցնում. Իվան Գրոզնի դառնալու միտո՞ւմ ունի Պուտինը:

– Պուտինը բավական թուլացել է: Ընտրություններին դա երևաց, դա երևաց նաև այն ժամանակ, երբ Ռուսաստանում արդեն դասական ընդդիմության կողքին հայտնվեց, այսպես ասած, նոր համակարգային քաղաքացիական ընդդիմությունը, բայց  ռուսական քաղաքականությունում, այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ դոմինանտ: Չգիտեմ՝ նա ինչ միտումներ ունի դառնալու, բայց այն, որ Պուտինը կամաց-կամաց թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս կորցնում է հողը ոտքերի տակ` ակնհայտ է: Տեսեք, Հայաստանը, որին նրանք անկախության քսան տարիների ընթացքում մեծապես ուղղորդել են, պետական մակարդակով չի համաձայնում Եվրասիական միության գաղափարին, ընդ որում՝ այն իշխանությունների մակարդակով, որոնք ինտենսիվ կապեր ունեն ռուսական քաղաքականության հետ:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ դեսպանի՝ ինքնության հետ կապված հայտարարությանը, այսպես կոչված, ազգայնականները, ովքեր ակումբ են պայթեցնում և դրոշ այրում, նույն կերպ չանդրադարձան, որովհետև «ավագ եղբա՞յրն» էր ասողը:

– Այսպես կոչված` ազգայնականներ Հայաստանում չկան, կան մարդիկ, ովքեր իրենց համար որպես դրոշ այդ գաղափարն են վերցրել, ավելի ճիշտ` այդ գաղափարի որոշ արտաքին նշաններ, ներկայանում են այդպես, քանի որ ներկայանալու ավելի հեշտ տարբերակ չեն գտել: Նրանք չընդվզեցին այդ հայտարարության դեմ, որովհետև նրանց ոչ մեկ չհուշեց այդ մասին, չուղղորդեց: Կարծում եմ` վաղուց արդեն պարզ է, որ այդ ամենը տեղի է ունենում կոնկրետ քաղաքական ուղղորդումներով: Չեմ բացառում, որ կան բազմաթիվ ազնիվ երիտասարդներ, ովքեր կարծում են, թե դրանով իրենց երկրին են ծառայում, բայց այդ ուժերի գործունեության արդյունքները հստակ ցույց են տալիս, որ դրանք ուղղորդվող են: Այլ հարց է, թե ինչու նրանց ուղղորդող ուժերը, որոնք, ընդ որում, իշխանության կոնկրետ գործիչներ ու խմբեր են, չուղղորդեցին նրանց դեսպանի հայտարարության դեմ: Նրանք չարեցին դա, որովհետև ինչքան էլ Հայաստանի իշխանությունը կամաց-կամաց փորձի անջատվել ռուսական ազդեցությունից, դեռևս այնքան ուժ ու կարողություն չունի, որ հակառուսական ընդգծված պետական վարք դրսևորի:

– Ո՞ր դեպքում հնարավոր կլինի ցուցաբերել այդ կամքը:

Ամենաբարդ հարցը տվեցիք, այս հարցն արդեն կոնցեպտուալ բնույթ ունի: Այդ կամքը հնարավոր կլինի ցուցաբերել, եթե մենք որպես պետություն` քաղաքական տնտեսական, մշակութային ու քաղաքակրթական բոլոր ռեսուրսներով, ինքներս կառուցենք մեզ ու կարիք չունենանք ռուսական ինտեգրացիայի ու հովանավորության: Շատ պարզ իրողություն է. Հայաստանը վաղ թե ուշ ինտեգրվելու է Արևմուտքին, Արևմուտքին չինտեգրվելը նույնն է, թե երեխան ասի` չեմ ուզում մեծանալ. ինչքան այդ երեխան շուտ հասկանա, որ մեծանալու է ու պատրաստվի մեծանալուն, այնքան ավելի արագ կհարմարվի նոր իրականությանը` էստեղ է խնդիրը: Ինտեգրվել աշխարհին, նշանակում է` ինտեգրվել Արևմուտքին, ընդ որում՝ խոսքն այստեղ ոչ թե արևմտյան նախագիծ դառնալու մասին է, ինչպես մեր հարևան Վրաստանում է, այլ Արևումքին մասնակից դառնալու մասին, բայց մինչ այդ մեր քաղաքական համակարգը պետք է կարողանա ինքնուրույն դառնալ: Երբ վատ ես աշխատում, երբ նախագահի ասած` ատկատները դառնում են տնտեսական համակարգի հիմքը, միշտ կարիք ես ունենում մեծ եղբոր, ով քեզ կօժանդակի, կպաշտպանի: Երբ սեփական տնտեսական ու քաղաքական համակարգերը լավ ես աշխատեցնում, ոչ մի մեծ կամ փոքր եղբոր կարիք էլ չունես: Այս կամքը պետք է ցուցաբերվի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, հասարակական: Կարծում եմ՝ սա ընդամենը ժամանակի խնդիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում