Ամերիկացի և ճապոնացի մոլեկուլյար կենսաբանները մկներին ստիպել են հրաժարվել իրենց նորածիններից` նրանց ուղեղում «անջատելով» ժառանգների խնամքի մասին հոգ տանելու համար պատասխանատու գենը: Այս մասին ասվում է «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում տպագրված հոդվածում:
Ժառանգների մասին հոգ տանելը համարվում է թռչունների, կաթնասունների , որոշ սողունների և ձկների տարբերակիչ առանձնահատկությունը:
Նյու Յորքի Ռոքֆելլերների անվան համալսարանի գիտնական Դոնալդ Պֆաֆի գլխավորած խումբը մկների ուղեղում հայտնաբարել է առանձնահատուկ գենային «անջատիչ», որի վնասվելու դեպքում մայրական բնազդն ամբողջությամբ անհետանում է:
Քանի որ հղիության ընթացքում բարձրանում է էստրոգենի քանակությունն այրան մեջ, գիտնականները ենթադում են, որ էստրոգենը կապված է նյարդային բջիջների հետ, որոնք պատասխանատու են մայրական բնազդի համար: Հետևելով այդ հիպոթեզին՝ գիտնականները «անջատեցին» ամենակարևոր էստրոգեններից մեկը` ER-ալֆան: Այն «անջատելու» համար գիտնականները օգտագործեցին հատուկ վիրուսի տեսակ:
Փորձի արդյունքում՝ «նորաթուխ» մայրերը լքեցին իրենց նորածիններին՝ ի տարբերություն համեմատվող խմբի մկների հետ: Բացի դրանից՝ նրանք չէին փնտրում կորած ձագերին և պայքարի մեջ չէին մտնում սննդի համար:
Գիտնականների կարծիքով՝ գենը և դրա հետ կապված ռեցեպտորները չեն ազդում մկների ֆիզիկական ակտիվության, նրանց զուգավորման և կյանքի այլ ոլորտների վրա: Դա թույլ է տալիս եզրահանգելու, որ ER ալֆան է հիմանական գենետիկական «անջատիչը», որը մկների գենոմի մեջ պատասխանատու է մայրական բնազդի համար:







































