Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորի խոսքով, Քեյթ Միդլթոնին լուսանկարած մարդիկ վուայերիստներ են և պետք է պատժվեն, գրում է inopressa.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:
Նա հայտարարել է, որ կատարվածը դուրս է բոլոր սահմաններից: «Ես նախկինում շատ էի քննադատում բրիտանական ԶԼՄ-ներին: Լիովին վստահ եմ, որ նրանք չեն տպագրի այդ ահավոր նկարները: Ափսոս, որ արտասահմանում մարդիկ շատ ավելի ցածր չափանիշներով են առաջնորդվում»,- ասել է Մեյջորը:







































