Փանկ-խումբ Pussy Riot-ի փաստաբանները կոչ են անում իրենց կողմնակիցներին` հոկտեմբերի 1-ին մասնակցել դատապարտված աղջիկների պաշտպանությանը նվիրված ակցիային:
«Ինչպես հայտարարել էի, Pussy Riot խմբի մասնակիցների հետ համաձայնության նոր ակցիան տեղի կունենա հոկտեմբերի 1-ին»,- Twitter-ում գրել է աղջիկների փաստաբաններից մեկը:
Նրա խոսքով` Pussy Riot-ի կողմնակիցները հույս ունեն, որ նրանց աջակցության ակցիային կմասնակցեն աշխարհի ավելի քան 100 քաղաքների բնակիչներ: