Մի շարք խոշոր ամերիկյան բանկերի կասկածում են փողերի լվացման, թմրամիջոցների առևտուր և ահաբեկչական գործունեություն ֆինանսավորելու համար: Այս մասին գրում է The New York Times-ը:
Այսպիսով` JPMorgan-ին և Bank of America-ին կասկածում են կանխիկ դրամական միջոցների փոխանցման նկատմամբ ոչ համարժեք վերահսկողության համար, որը կարող էր թմրամիջոցների առևտրով զբաղվողներին և ահաբեկիչներին փողերի լվացման հնարավորություն տալ: Հետաքննությունը, որն անցկացնում են դաշնային իշխանությունները, վերջին մի քանի տասնամյակներում ԱՄՆ-ում խոշորագույնն է: Այն արդեն մոտ է ավարտին:
AFP գործակալությունը հիշեցնում է, որ ամերիկյան իշխանությունները վերջերս եվրոպական մի քանի խոշոր բանկերի մեղադրել էին պատժամիջոցների տակ հայտնված երկրների հետ ապօրինի գործարքներ իրականացնելու համար: Կասկածի տակ էր հայտնել բրիտանական Standard Chartered բանկը: Որպեսզի Նյու Յորքի բորսայից չհեռացվի, բանկը համաձայնել է 340 մլն դոլարի չափով տուգանք վճարել:







































