Լյուկ Բեսոնի «Տաքսիստ» ֆիլմում Դանիել անունով տաքսիստի դերակատարին դարձյալ դատի են տվել: Այս անգամ էքսցենտրիկ Սամի Նասերին վիրավորել է տաքսիսիտին՝ նրան ցույց տալով իր առնանդամը: Այս մասին հայտնում է pravda.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Տաքսիստը կանգ է առել՝ ուղևորին իջեցնելու համար, ինչի հետևանքով մի քանի րոպեով արգելափակել է երթևեկությունը նեղ փողոցում: Դա բոլորովին դուր չի եկել 51-ամյա դերասանին, որը ստիպված է եղել կանգնել խցանման մեջ: Նասերին նախ վիրավորել է վարորդին, ապա ցուցադրել նրան իր տղամարդկային բարեմասնությունը:
Վերջին մի քանի տարում Նասերին ավելի շատ հայտնի է ոչ թե ֆիլմերում դերակատարումներով, այլ օրենքի խախտումներով:







































