Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի արխիվը Վրաստանի ազգային արխիվին է հանձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի ընկած վրացիներին առնչվող փաստաթղթերը: Դրա հետ կապված՝ Ազգային արխիվի ղեկավար Տեոնա Իաշվիլին հանդիպել է Ֆինլանդիայի արխիվի ներկայացուցչի հետ:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները: Պլանավորված է կազմակերպել նաև ֆինն-վրացական ցուցահանդեսներ: Իաշվիլին հայտարարել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Վրաստանի ազգային արխիվը համագործակցում է իր ֆինն գործընկերների հետ՝ ընդգծելով, որ այս անգամ նրանք հանձնել են 1939-1944 թվականների նյութերը, որոնցում նկարագրված են Ֆինլանդիայի տարածքում ռազմական գերիների զոհվելու փաստերը:







































